Մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը. այս մասին ինստագրամի իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:

Նշվում է, որ մարզիկը գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

«Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Տալյատիում, իսկ կհուղարկավորենք նրան Երևանում»,- գրել է քույրը: