Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որակի համապատասխան փորձաքննություն է իրականացնում լոլիկի շուկայում:
Այս մասին տեղեկացնում է Էնոկոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:
«Տեղեկացնում ենք, որ այժմ Լարսի անցակետի հետ կապված որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է «ներկրված էժան անորակ լոլիկի ներքին իրացման» վերաբերյալ լուրերին, ապա նշենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որակի համապատասխան փորձաքննություն է իրականացնում:
Լոլիկի գնագոյացման առնչությամբ շարունակվում են ուսումնասիրությունները: Խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում շահագրգիռ պատկան մարմինների հետ: Այլ մանրամասներ կհաղորդենք հաջորդիվ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառել է Աննա Օհանյանը: