Ադրբեջանական հաքերները դարձյալ հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ

Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ – անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել մարտրոսյանը։

Նրա ներկայացմամբ, այս անգամ անձնագրային տվյալներ չկան

«Մոտ հազար հոգու տվյալ կա։ Նույն հաքերներն են։ ԵՆթադրում եմ, նույն ձեւով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, փախնելով Կուբատլիից», -նշել է նա։