Արսեն Թորոսյանը հերքում է իր հետ կապված լուրերը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։

Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»։