Պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՆ-ի, ԱԱԾ-ի և ոստիկանության ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 16-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ խորհրդակցություն ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում բժշկական հաստատություններում ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպանը, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ընթացակարգերին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։