Բայրամովը մեկնել է Բեռլին` Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների. Factor

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ։ Բայրամովը նաև հանդիպումներ է ունենալու գերմանացի պաշտոնյաների հետ։Այս մասին հայտնում է Factor.am-ը: