Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո

Թուրքական լիրան սեպտեմբերի 28-ին պատմական հակառեկորդ է գրանցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական արժույթի ռեկորդային  արժեզրկումը «Ռոյթերս» գործակալությունը կապում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ։ «Լիրան ընկել է 1.5% ով՝ Ամերիկյան դոլարի նկատմամբ հավասարվելով 7.79-ի»,֊ ասված է գործակալության հաղորդագրությունում։

3-4 տոկոսանոց անկում են գրանցել Ադրբեջանի և Հայաստանի սուվերեն դոլարային պարտատոմսերը։