ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր օրվա երկրորդ կեսին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին, զրուցել բժշկական անձնակազմի հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում։

