ԼՂՀ կառավարությունը` ԼՂՀ միջազգային ճանաչման համար

ԼՂՀ կառավարությունը` ԼՂՀ միջազգային ճանաչման համար
ԼՂՀ կառավարությունը` ԼՂՀ միջազգային ճանաչման համար

Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցած ԼՂՀ կառավարության հերթական նիստին, որը նախագահել է  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել է ԼՂՀ  2011-2013 թվականներին պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարցը:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով գործադիրը չի հաստատել 2010-2012 թվականների համար նմանատիպ փաստաթուղթ: Այժմ կա նման հնարավորություն եւ առաջարկվում է մի ծրագիր, որ բավական իրատեսական է»,- նիստում ասել է ԼՂՀ վարչապետը:

Ըստ հաղորդագրության ծրագրի մանրամասները նիստի ժամանակ ներկայացրել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Փոխվարչապետը նշել է, որ այս ծրագրով «ԼՂՀ կառավարությունը առաջիկա տարիներին առավել կարեւորում է պետական բյուջեի ծախսային մի շարք գերակայություններ»:

Այդ գերակայություններն են. ԼՂՀ միջազգային ճանաչում, ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովում, պետական, տեղական ինքնակառավարման եւ մասնավոր հատվածի արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորում եւ կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորում, կրթության եւ գիտության զարգացում, տարածքային համաչափ զարգացում, ԼՂՀ քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն:

© Medialab.am