Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է. Հովհաննիսյան

Օրվա ընթացքում հաջողվել է Շուշվա շրջակայքում օղակել և ոչնչացնել թշնամու առանձին խմբերի։ Այսօր ճեպազրույցում հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական, հարավային ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում թշնամին փոքր խմբերով հրետանու աջակցությամբ, փոքրաքանակ զրահատեխնիկայով փորձել է առաջանալ՝ ձախողվելով և կրելով կորուստներ։

«Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է։ Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։ Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց թշնամու ոչնչացման օպերացիան Շուշվա շրջակայքում շարունակվելու է», -տեղեկացրել է նա։

Ըստ Հովհաննիսյանի, Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի լիսագորյան հատվածն այսօր մաքրվել է Պաշտպանության բանակի կողմից։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը.https://youtu.be/t0HFIlbDQlMBriefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan:https://youtu.be/6lrfvC-yv4MБрифинг представителя МО РА Арцруна Ованнисяна:https://youtu.be/IMLhPhVxK9c

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Wednesday, November 4, 2020