ԵՄ-ն Հայաստանը հանել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են ճանապարհորդել դեպի միություն

Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան ու ևս մի քանի պետությունների հեռացնել այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիները կարող են ճամփորդել միության անդամ երկրներում առանց հավելյալ սահմանափակումների, որոնք կապված են կորոնավիրուսի հետ, գրում է Reuters-ը։

Լրատվականի հաղորդմամբ՝ սա նշանակում է, որ այդ երկրներից այցելուները կամ այդ երկրներից վերադարձող մարդիկ, ամենայն հավանականությամբ, կբախվեն ավելի խիստ վերահսկողության, ինչպիսին են COVID-19 թեստերը կամ ինքնամեկուսացումը։ «Եվրամիությունը ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման առաջարկությունը վերանայելուց հետո, թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների և այլ սուբյեկտների ու տարածքային մարմինների ցանկը, որոնց համար պետք է հանվեն ճանապարհորդական սահմանափակումները: Մասնավորապես, ցուցակում ավելացվել է Ուրուգվայը, իսկ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյը, Ճապոնիան և Սերբիան հանվել են ցուցակից», – ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Հավելենք, որ ԵՄ-ն դեռևս թույլ է տալիս չպատվաստված ոչ ԵՄ քաղաքացիներին մուտք գործել միության տարածք, չնայած կախված ժամանման երկրից՝ կարող է պահանջվել թեստավորում  և ինքնամեկուսացում։

Աղբյուր՝ Factor.am