«Մեր ու ձեր» չենք անում, խնդրում եմ պահպանենք վերջին օրերին մեր միասնական ոգին. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը գրում է.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Ինչպես զինվորական հագուստով զինվորներին «մեր ու ձեր» չենք անում, այնպես էլ պատերազմի ժամանակ մենք համերաշխ քույրեր և եղբայրներ պետք է լինենք։

Խնդրում եմ պահպանենք վերջին օրերին մեր միասնական ոգին, ինչպես նաև, քաղաքական մեր տարբերությունները, շատ հարցերում մեր անհամաձայնությունները չդարձնենք ներքին պառակտման թեմաներ։

Իրար միս ուտելով՝ թուլացնում ենք թշնամուն մսաղացի տակ պահող մեր տղերքի մեջքը։

Քաղաքական հրադադարը պահում ենք առանց «բայցերի»։

Սիրում եմ բոլորիդ»: