Միայն մի ուժ կարող է խափանել երկու ցնդած բռնապետերի ծրագրերը և նրանց պարտադրել խաղաղություն և այդ ուժը բոլորս ենք. Միքայել Զոլյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի նկատառում՝ միջազգային կազմակերպությունների արձագանքների վերաբերյալ։Ես հասկացա, որ իմ շատ ընկերներ ենթադրում են, որ միջազգային կազմակերպություններն են, որ կարող են կանգնեցնել պատերազմը։

Սիրելի ընկերներ, իհարկե միջազգային կազմակերպությունները շատ կարևոր են, և նրանց արձագանքը չի կարելի թերագնահատել։ Բայց, ցավոք սրտի, որևէ միջազգային կազմակերպություն, անգամ ամենաազդեցիկ կազմակերպությունը, չի կարող կանգնեցնել որևէ պատերազմ։ Աշխարհում կա մի ուժ, որ կարող է կանգնեցնել այս պատերազմը։

Միայն մի ուժ, որ կարող է խափանել երկու ցնդած բռնապետերի ծրագրերը և նրանց պարտադրել խաղաղություն։ Եվ այդ ուժը մենք ենք։ Մենք բոլորս։ Մեր բանակը, մեր դիվանագիտությունը, մեր ամբողջ հասարակությունը։ Եվ մենք դա անելու ենք, բոլորս միասին։ Իսկ միջազգային կազմակերպությունները, լավագույն դեպքում կարող են մեզ օգնել դա անել, կամ առնվազն չխանգարել։

Մի նկատառում՝ միջազգային կազմակերպությունների արձագանքների վերաբերյալ։Ես հասկացա, որ իմ շատ ընկերներ ենթադրում են, որ…

Posted by Mikael Zolyan on Tuesday, September 29, 2020