Թբիլիսի Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով է ներկվել դեռ մայիսին. տարածվող լուսանկարը հին է

Տեղեկատվության ստուգման կենտրոն. Սոցցանցերում շրջանառվում է Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջն Ադրբեջանի դրոշի գույներով լուսանկարը, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։

Հայտնում ենք, որ լսուանկարը մի քանի ամսվա հնության է։ Առաջին անգամ այն հրապարակվել է ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը։ Լուսնկարի՝ կեղծ լինելու մասին տեղեկացրել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը։