Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը

Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ:

Զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում:

Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթուլատրելիությունը:

Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Որպես խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայման՝ վարչապետ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում:

Այդ մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։