«Մենք կռվում ենք սատանայի դեմ ու հաղթում ենք». Վարազդատ Կարապետյան

Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի ընկերներ, հարազատ մարդիկ, մեր երեխաները, եղբայրները, հարազատները, ընկերները մարտի դաշտում են։

Մենք կռվում ենք սատանայի դեմ ու հաղթում ենք։

Նաև՝ զոհվում ենք, նահատակվում հանուն մեր երկրի ու երեխաների։

Խնդրում եմ, սուգը թողնենք խաղաղ օրերի համար, հատկապես այստեղ՝ ֆեյսբուքում։

Այս պահից էլ չենք տարածում մեր զոհված հարազատների նկարները և մահախոսականները։

Ու ոգին, որ հիմա բոլորիս ոտքի է հանել հանուն մեր գոյության, հարատևության ու Աստծո, անկոտրում է։

Մեր նահանջի ճամփեն անցնում է մեր գերեզմանների, եկեղեցիների ու տների միջով։
Մենք շանը թողնելու հայրենիք չունենք։

Մեր հաղթանակն այլընտրանք չունի»։

Սիրելի ընկերներ, հարազատ մարդիկ,մեր երեխաները, եղբայրները, հարազատները, ընկերները մարտի դաշտում են։ Մենք կռվում ենք…

Posted by Վարազդատ Կարապետյան / Varazdat Karapetyan on Thursday, October 1, 2020