Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին ժամանել է Մոսկվա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: