Ստեփանակերտում երկու բնակելի շենք լուրջ կերպով վնասվել է, կան վիրավորներ և մեկ խաղաղ բնակիչ. Արցախի ՄԻՊ. Տեսանյութ

Հարվածելով Արտակիրգ իրավիճակների ծառայության շենքին՝ Ադրբեջանը հստակ թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող կառույց։ Վիրավորվել է 7 մարդ՝ թե՛ քաղծառայողներ, թե՛ այլ քաղաքացիներ։ Այդ մասին քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբում հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Արտակարգ իրավիճակների շենքի վրա հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական օրենքի նորմերը և Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է», -հայտարարեց Բեգլարյանը:

Նա տեղեկացրեց, որ Ստեփանակերտում երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ կերպով վնասվել է։ «Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել և վիրավորների քանակը ավելի քիչ է եղել», -ընդգծեց Բեգլարյանը։ Նրա խոսքով, այս պահի տվյալներով հռթիռակոծության հետևանքով մեկ մարդ մահացել է: