Նախագահի հրամանագրով 5 զինծառայող արժանացել է Արցախի հերոսի կոչմանը․ Նրանցից մեկը՝ հետմահու․ Տեսանյութ

Արցախի նախագահի հրամանագրով այսօր ևս հինգ զինծառայող Արցախի հերոսի կոչմանն է արժանացել։ Նա թվարկեց նրանց անուններն ու կատարած հերոսությունները, որոնց հիման վրա զինծառայողները արժանանում են բարձրագույն կոչման։

Դավիթ Լյովայի Գրիգորյան-սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով մարտերին հասցրել է խոցել 15 տանկ և 1 հետևակային միավոր մարտական մեքենա։

Էդգար Էդվարդի Մարկոսյան– Թալիշի ուղությունում խոցել է հակառակորդի 10 տանկ ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Յուրա Հայկարամի Ալավերդյան-Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում 9 տանկ և 1 ՀՄՄ է ոչնչացրել։

Գնդապետ Կարեն Շաքարյան-արցախյան ազատամարտի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի տանկային բազմաթիվ գրոհներ՝ պատճառելով լուրջ կորուստներ։ Պարոն Շաքարյան, Ձեզ հարգում է ամբողջ ազգը։

Դավիթ Վանիկի Ղազարյան– ցավոք, հետմահու։ Նա վարել է մարտը ոչ ի քայլ հետ սյզբունքով։

Նախագահն ասաց, որ բարձրագույնն կոչմանն արժանացածների մեծ մասը զինծառայողներ են։

Հաղթանակն անկասկած մերն է լինելու

Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:Հաղթանակն անկասկած մերն է լինելու:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Sunday, October 4, 2020