Արցախցի կանայք խաղաղ ակցիա իրականացնրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց և նամակ հանձնեցին

Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում էին չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին Ադոլֆ Հիտլերի նկարները, ինչպես նաև պատրաստել էին պաստառներ, որտեղ պատկերված էին Ռեջեփ Էրդողանը, Իլհամ Ալիևը և Ադոլֆ Հիտլերը՝ կարծես նույնականացնելով նրանց:

Մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ հերոսների, ինչպես նաև իրենց նախնիների նկարները:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։