Տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը

Տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը
Տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը

Փետրվարի 20-ին ժամը 12.00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Սիս սրահում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնին նվիրված մամլո ասուլիս, որին կմասնակցեն «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը և Յունիսեֆ Հայաստանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զառա Սարգսյանը:

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին և կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին ժամը 16.00-ին Մոսկվա կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ  Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:

Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am