Երևանի քաղաքապետարանը 1 մլրդ 825 մլն դրամ կնախատեսի 100 ավտոբուսների ձեռքբերման համար

Հեղինակ MediaLab

Երևանի քաղաքապետարանը հայտարարված 100 ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Մուլտի Մոթորս» ՍՊ ընկերության նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքը ապահովելու նպատակով, Երևան համայնքի 2020 թվականի բյուջեում՝ «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում կնախատեսի 1,825,000.0 հազ. դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 6-ին գումարվելիք արտահերթ նիuտի օրակարգի շրջանակում:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։