Տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի անդամները, լիազորված անձինք Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ Էլեկրաէներգետիկ խորհրդի, ԱՊՀ անդամ-պետությունների ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ԱՊՀ և Եվրասիայի երկրների ուռուցքաբանության և ռենտգենոռադիոլոգիայի կենտրենների և ինստիտուտների տնօրենների ասոցիացիայի ներկայացուցիչներ:Հանդիպմանը քննարկվել են առողջապահության բնագավառում մի շարք կարևոր ուղղություններում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Կողմերն ընդգծել են խնդիրների լուծման, համատեղ որոշումների կայացման և փոխգործակցության ծավալման կարևորությունը: Կողմերը անդրադարձել են նաև ուռուցքաբանության, ռադիոլոգիայի, էլեկտրոնային առողջապահության, շաքարային դիաբետի, հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի գործում կատարված և սպասվող համատեղ գործողություններին: Հայաստանի կողմից խորհրդի նիստին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նա ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, զարգացումները, կիրառվող միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ ծավալված միջազգային համագործակցության կարևորությունը: Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակահամաճարակային իրավիճակին, արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու համար ներդրված անվտանգության կանոններին: Լենա Նանուշյանն ընդգծել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում մշակվել ու ներդրվել է ուղեցույց` ՀՀ սահմանը հատող անձանց, կոնտակտավորների համար, հզորացվել է ընդհանուր լաբորատորիաների ներուժը, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է տեղեկանքի ձև` արտասահման մեկնող անձանց ՊՇՌ հետազոտությունների ադրյունքների տրամադրման համար: Վերջինս կարևորել է այս ամիսների ընթացքում ակտիվ համագործակցությունը Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության հետ, որի շրջանակներում Հայաստանին են տրամադրվել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար թեստ–համակարգեր: Խորհրդի նիստին ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցչի ելույթի ժամանակ նշվել և կարևորվել է հայկական կողմի նախաձեռնությունը` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Վերջում ստորագրվել է ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի նիստի արձանագրությունը: Որոշում է կայացվել հաջորդ տարի խորհրդի նախագահությունը հանձնել Բելառուսի Հանրապետությանը, և նիստը կազմակերպել Մինսկում:
29.10.2020
Տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը
նմանատիպ նորություններ
- 02.05.2024
Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է Երևան – Նիցցա – Երևան – երթուղով չվերթերը
- 02.05.2024
Դոլարը կրկին էժանացել է
- 02.05.2024
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
- 02.05.2024
ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը
- 02.05.2024
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
- 02.05.2024
ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել. հայտարարություն
- 02.05.2024
Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնում
- 02.05.2024
Կառավարությունը հաստատեց բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը
- 02.05.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
- 02.05.2024
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
- 02.05.2024
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
- 02.05.2024
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
- 02.05.2024
Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան
- 02.05.2024
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
- 01.05.2024
Գործարկվեց կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
- 01.05.2024
Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր»
- 01.05.2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ
- 01.05.2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
- 01.05.2024
Հայկ Մարությանը պատրաստվում է օգոստոսին տրանսպորտի սակագնի վերանայման դեմ շարժում սկսել
- 01.05.2024
Ինչ եղանակ է սպասվում մայիսին
այլ նորություններ
- 01.03.2024
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 09.01.2020
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 25.11.2020
Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
- 28.11.2021
Ադրբեջանի հայատյացությունն աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է․ ՄԻՊ-ը Սան Ֆրանցիսկոյում
- 22.04.2021
Տնտեսությունը կտրուկ վերականգնվում է. Վահան Քերոբյանի հաշվարկներով՝ մարտին տնտեսական աճը կկազմի 7-7.5 տոկոս
- 09.08.2020
Կաթողիկոսի վշտակցության խոսքը` Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հոգեհանգստյան արարողության ժամանակ. Տեսանյութ
- 17.08.2020
Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2020թ.առաջինին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 206 քրեական գործ. 197 անձ ճանաչվել է տուժող
- 15.11.2012
Խարդախության մեջ մեղադրվող Սուրեն Սուրենյանցը պաշտպան չուներ
- 29.12.2023
Գառնիի բնակիչն անասնաֆերմայում թրաֆիքինգի է ենթարկել երեք կնոջ ու 9-ամյա երեխայի
- 16.12.2016
Ամանորյա գներ
- 16.09.2022
Ղրղզստանը եւ Տաջիկստանը համաձայնության են եկել դադարեցնելու կրակը սահմանին
- 16.02.2023
«Զինվորներին ասել ա՝ ես առաջ կգնամ, եթե կարեցա ճամփա բացեմ, վազե՛ք, ոչ մի բանի չնայեք, չբացվեց՝ դուք արդեն գիտեք». Տարոնը՝ հրամանատարը
- 27.09.2020
Հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
- 11.03.2024
Ապրելով անհագ. կյանքը հոգեբուժարանից հետո. «Հասկացա, որ պետք է պայքարեմ»