Քիչ առաջ Խանջյան փողոցում, Վերնսիսաժի մոտ արտակարգ դեպք է գրանցվել: Հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում են ոստիկանները:
Կրակոցները հնչել են նորակառույց բարձրահարկ շենքի բակում: Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը լրագրողներին ասել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 5 հոգի, որոնցից երկուսն օգնության համար դեպքի վայր ժամանած Վերնիսաժի աշխատակիցներ են: Այս մասին տեղեկացնում է www.lragir.am-ը: