Վեդիում նախադեպը չունեցող ջրամբար է կառուցվում, որով կլուծվի Արարատյան հարթավայրի ոռոգման խնդիրը։
Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
Մեծածավալ շինարության համար 90 մլն եվրո է ներդրվել, 75 մլնը վարկային միջոցներ են, 15 մլնը՝ պետբյուջեից։ Կառավարությունը մտադիր է ևս 15 նման ենթակառուցվածքի շինարարություն սկսել։