ԱԺ հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։ 

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: