Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը մահացել է

Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը մահացել է
Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը մահացել է

Ինչպես հաղորդում է hayeli.am-ը՝ Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը այսօր սրտի կաթվածից մահացել է: Աղբյուրի հաղորդմամբ, նրա 15-ամյա դուստրը, հավանաբար հոր մահվան տեսարանից հայտնվելով սթրեսային վիճակում, նետվել է պատուհանից:
«Բարեբախտաբար, աղջիկը ողջ է և այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում. նրա վիճակը, սակայն, նախնական տվյալների համաձայն, ծանր է:

 

Բժիշկների տեղեկացմամբ Սուրեն Սիրունյանի դուստրը, ով հոր կաթվածի լուրը լսելուց հետո նետվել էր պատուհանից, ոստքի և ծնոտի կոտրվածք է ստացել: Նրա վիճակը գնահատվում է ծանր, այս պահին նրան տարել են հետազոտության»,-նշում է լուրի աղբյուրը:

© Medialab.am