Կախված է գազի տեսուչի բարիությունից

Կախված է գազի տեսուչի բարիությունից
Կախված է գազի տեսուչի բարիությունից

Սպառած գազի դիմաց մեծ գումարներ վճարել ոչ բոլորն են կարողանում: Այս մասին «Մեդիալաբի» լրագրողին տեղեկացրեցին Հայփոստի բաժանմունքներում: Ըստ Հայփոստի աշխատակիցների, շատ դեպքերում մարդիկ խնդրում են կուտակված կոմունալ վարձերի` մասնավորապես գազի պարտքը մաս-մաս մարել, քանի որ հնարավորություն չունեն: 

«Մարդիկ հարցնում են, թե որքան ժամանակ է տրված սպառած գազի դիմաց վճարումներ կատարելու համար, որպիսի գազը չանջատեն,-«Մեդիալաբին» ասում է «Հայփոստի» աշխատակիցներից մեկը,-մենք էլ պատասխանում ենք, որ դա կախված է գազի տեսուչի բարիությունից»:

Հիշեցնենք, որ մինչ տարավերջին իշխանությունները, Ռուսաստանի նախագահի` Հայաստան այցելությունից հետո, լավ կյանք էին խոստանում, ռուսական ձմեռվա սառնամանիքին շատերն անակնկալի են եկել սպառված գազի դիմաց իրենց սպասվող ահռելի վարձավճարների չափերից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ 2013 թվականի հուլիսի 7-ից Հայաստանում 1 խորանարդ մետր գազը թանկացավ 24 դրամով՝ 132 դրամի փոխարեն կազմելով 156 դրամ:

Նույն որոշմամբ՝ 1 կվտ ժամ էլեկտրաէներգիան թանկացավ 8 դրամով՝ 30 դրամից հասնելով 38 դրամի:

© Medialab.am