Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց. պաշտպանի խոսքով՝ դատախազն ընդունել է, որ ձայնագրությունները մոնտաժված են. Factor.am

Factor.am – ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստն ավարտվեց։ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։ Նրա պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ դատախազն ընդունել է, որ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են։

Մինչև այդ, Լուսինե Սահակյանը լրագրողներին հայտնել էր, որ նիստի ընթացքում հետաքրքրական բացահայտումներ են եղել։ «Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։

Դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել և մոնտաժել են ձայնագրությունները։ Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»,- ասաց Սահակյանը։ Նա նշեց նաև, որ միջնորդություն է ներկայացվել՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։