«Եթե Սերժ Սարգսյանը նման միամիտ բաներ է ասում, ինձ վրա տպավորություն է թողնում, թե անմեղսունակ է»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը պնդել էր, որ արտագաղթի ցուցանիշը նվազում է եւ դեռ նվազման միտում կա: Նա նաեւ հիշեցրել էր 93-94 թթ` պնդելով, […]
«Եթե Սերժ Սարգսյանը նման միամիտ բաներ է ասում, ինձ վրա տպավորություն է թողնում, թե անմեղսունակ է»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը պնդել էր, որ արտագաղթի ցուցանիշը նվազում է եւ դեռ նվազման միտում կա: Նա նաեւ հիշեցրել էր 93-94 թթ` պնդելով, որ այն ժամանակ արտագաղթի ավելի վատ ցուցանիշ է եղել:
«Բանական մարդը, առավել եւս երկրի նախագահը, չի կարող 2014 թվականը համեմատել 90-ականների հետ, երբ ռեալ պատերազմի մեջ էինք: Քանդված պետություն էր, նոր հիմքեր էին դրվում, եւ մարդիկ չգիտեին` ինչպես ապրել: Բայց անկախությունից հետո առնվազն 23 տարի է անցել, ու արտագաղթի տեմպերն օր օրի են աճում: Եթե նա հուշում է նայել վիճակագրական տվյալները, խորհուրդ կտայի` նախ ինքը նայեր, հետո ամփոփեր, թե իրականում այս տարիների ընթացքում ինչքան մարդ է արտագաղթել եւ դեռ ինչքանն էլ գնալու են: Պետք չէ նույնիսկ վիճտվյալներով առաջնորդվել, մենք մեր շուրջը կնայենք ու կտեսնենք ամայությունը, թե մեր հարազատներից, հարեւաններից ու ընկերներից ինչքան մարդ է երկիրը լքել ու ինչ տրամադրությամբ: Եթե այն ժամանակ պատերազմի դժվարություններն էին մարդկանց ժամանակավոր տանում արտագաղթի, ապա հիմա մարդիկ վաճառում են տներն ու ընդմիշտ են գնում: Եվ պատճառը ոչ թե մեր վտանգված սահմաններն են, այլ մարդկանց սոցիալական վիճակը եւ երկրում արդարության բացակայությունը, որի ճարտարապետներից մեկը հենց Սերժ Սարգսյանն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/25/491195/