Գյումրիում իրականացված սպանության գործում անհամապատասխանություններն այնքան շատ են, որ հայ հասարակությանը հիմք են տալիս կասկածել Հայաստանի իրավապահ մարմինների կամ ցանկության, կամ պրոֆեսիոնալիզմի վրա: Այս կարծիքն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը:
«Չհամընկնող տվյալներն այնքան շատ են, որ միանշանակ կարելի է ասել, որ այս գործում մութ կողմերն ու անորոշությունները շատ են, որոնք կասկած են առաջացնում: Հանցագործության դրդապատճառը չի երևում, ոչինչ չեն ասում, թե ինչից ելնելով է այդ հանցագործությունը կատարվել: Հիմա մեր իրավապահները պրոֆեսիոնալներ չե՞ն, թե դիտավորյալ ստվերում են պահում որոշ մանրամասներ՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սարո Սարոյանը:
Նրա խոսքով՝ խախտված է գործի քննության հետ կապված փոխհարաբերությունների սուբորդինացիան: Անգամ պաշտոնյաների հայտարարություններն են ցույց տալիս, որ սուբորդինացիա չկա: Կարդալ ավելին