Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ըդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ըստ իրավապաշտպանների, մի շարք հանցագործությունների ինքնախոստովանանք էր։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հիշատակելով նախագահի այն խոսքերը, թե ինքն է «աճեցրել մտավոր ցածր ունակություններով վայ քաղաքական գործչին՝ աչք փակելով նրա գործունեության հետ կապված մի շարք հարկային թերացումների և այլ խախտումների մասին լուրերի վրա», նշանակում է, որ այդ ամենի պատասխանատուն հենց […]
Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ըդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ըստ իրավապաշտպանների, մի շարք հանցագործությունների ինքնախոստովանանք էր։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հիշատակելով նախագահի այն խոսքերը, թե ինքն է «աճեցրել մտավոր ցածր ունակություններով վայ քաղաքական գործչին՝ աչք փակելով նրա գործունեության հետ կապված մի շարք հարկային թերացումների և այլ խախտումների մասին լուրերի վրա», նշանակում է, որ այդ ամենի պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է։
«Անօրինականությունների, քրեական հանցագործությունների, համատարած և համակարգված կոռուպցիայի, այս ամեն ինչի անմիջական պատասխանատուն ինքն է, իր հայտարարության իմաստը դրանում էր», – ասաց Սաքունցը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը նախագահին ոչ հարիր ելույթ է ունեցել։ Իրավապաշպանը նախագահին խորհուրդ է տալիս գրագիտության, մտավոր ցածր ունակությունների ու մականունավորների մասին խոսելուց առաջ իր շուջը նայել։ Հանրապետական կուսակցությունում, ըստ Ալեքսանյանի, նման հատկանիշներով մարդկիկ ամենաշատն են։
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://www.azatutyun.am/content/article/26847282.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook