Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում:
Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք:
Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից: (Ցանկը՝ ՊԵԿ կայքում. https://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_os/New_Generation_CCMs/ck_HDM_ezrakacutyun_01_21.pdf):
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ, ինչը հավասար այլ պայմաններում, հարկային մարմնին թույլ կտա զերծ մնալ հարկային վարչարարության ամբողջական գործիքակազմի կիրառումից։
Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։