Հրդեհ ավտոմեքենայում

Փետրվարի 19-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լ․ Գ․, ծնված 1958 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։27-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և բեռնախցիկը՝ մասամբ։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։