Հրդեհ Փշատավան գյուղում

Ապրիլի 5-ին, ժամը 16։53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փշատավան գյուղի ուղեկալներից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 40 հա խոտածածկ տարածք։