Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:
Հարկ է նշել, որ`
կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց,