Ֆրանսիայի Սենատի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նշենք՝ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ժամանել է հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին: