Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են․
ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ Oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը
Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։
Նախագծի իրականացման նպատակն է՝
երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթն ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը,
Այսօր ոլորտում գեներացվում է գերշահույթ, որը, ըստ նախարարության ուսումնասիրությունների, արդյունավետ չի հարկվում։ Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել կտրուկ քայլեր և կիրառել խնդիրը կարգավորող կարճաժամկետ գործիք, հետագայում երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով։