«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ աշխատանքներն ավելի շոշափելի են դառնում». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ աշխատանքներն ավելի շոշափելի են դառնում: Դատախազությունը բաց մրցույթ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների (http://www.prosecutor.am/am/mn/7823/) թեկնածությունների ցուցակերի համալրման նպատակով:

Շատ եմ կարևորում հատկապես քաղաքացիական իրավունքի մասնագիտացումն ունեցողների մասնակցությունն այս մրցույթներին»: