Կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք է հաստատվել

Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 3 մահվան դեպք: