Բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը․ քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են երևանյան մայթերը:

Յուրօրինակ մոտեցմամբ են բարեկարգվում նաև Կողբացի փողոցի մայթերը։ Մասնավորի կողմից նախորդ տարի նախաձեռնված ծրագիրն այս տարի շարունակում է համայնքը: Հարակից սիզամարգերում կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ: Նախկինում նշված փողոցի մայթերը հիմնականում ծառայում էին ավտոմեքենաների կայանմանը:

Ծրագրի շրջանակում մայթեր են կառուցվում նաև կամարանցումներում: Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև Ամիրյան փողոցի կամարանցում։