Պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, հետևանքներն աղետալի են. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ դիմել է քաղաքացիներին.

«Եվս մեկ անգամ խնդրում եմ, հարգելի քաղաքացիներ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է, հետևանքներն աղետալի են․․․

Օր առաջ, պետք է բոլոր ուժերը համադրվեն, առողջ մթնոլորտ ձևավորվի այս հարցի վերաբերյալ, և այդ առողջ մթնոլորտում լինի գեթ մեկ նպատակ` մենք հաղթահարո՞ւմ ենք այս կովիդյան արհավիրքը, թե՞ ոչ․․․Սա քաղաքական խնդիր չէ, սա բացարձակ համամարդկային խնդիր է․․․

Հ․Գ․ Այսօր ինձ զեկուցեցին, որ ԵՊԲՀ շուրջ 3700 աշխատակիցներից մոտավորապես 90%-ը պատվաստված է․․․»: