Լավագույն ավանդույթները

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Հիշեցնենք, որ մինչ 2018 թվականի հեղափոխությունը, ընդդիմությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ քաղհասարակությունը պայքարում էին ԲՈՒՀ-երի կուսակցականացման դեմ։ Առավել բուռն արձագանքի եւ քննադատությունների թիրախում էր հայտնվել Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելու եւ վերընտրվելու փաստը։