Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, Մեր 3-րդ մեդալն ապահովել է 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։


1/4 եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Լեհաստանը ներկայացնող Պավել Բրաչի հետ և հաղթել 3:2 հաշվով։
Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի թուրք Էն Գիզենի հետ։