Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված: ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Եթե գրառումներում՝ ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, իրավապահ մարմիններն այդտեղ որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն ու բացահայտեն այդ հանցագործությունը»,- հավելեց Վանեցյանը:
Factor.am-ի տեսանյութը` ստորեւ։