Ֆեյսբուքում և՛ չափից ավել պաթոսը, և՛ պարտվողական տրամադրությունը ոչ մի աղերս չունեն առաջնագծի հետ․ Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Խորը աղճատում կա իրական առաջնագծի ու ֆեյսբուքի առաջնագծի միջև։

Ֆեյսբուքում և՛ չափից ավել պաթոսը, և՛ պարտվողական տրամադրությունը ոչ մի աղերս չունեն առաջնագծի հետ։ Ֆեյսբուքյան այս տարածքը խորթ է դառնում բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ մեկնում են սահման, սահմանի թիկունք ու գործ անում։

Սահմանում հումոր կա, իրար նկատմամբ հարգանք կա, անվախություն կա, զգուշավորություն ու խելամտություն կա։ Մի հատ շուրջբոլորը նայեք, բա էսպե՞ս են թիկունք ապահովում։

Ոգիներդ ամուր պահեք, բեկումն այնպայման լինելու է։