Հենց դուք եք նրան բերել դրել մայրաքաղաքի ղեկին, ու հիմա ինքն էլ է դավաճան, հա՞․ Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ արդեն բոլոր կարմիր գծերը հատված են, էլ ինչ պետք է լինի, որ ավելի տհաճ, ավելի նողկալի լինի, կատարվում է մի նոր նրանց քայլը․․․

Ազատություն ռադիոկայանը հարցնում է Երևանի ավագանու անդամին, թե արդյո՞ք Դուք ևս ստորագրել եք Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկն ազդարարող փասստաթուղթը, ասում է այո։

Հարցին, թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, անձը պատասխանում է, թե ինքը չի նախաձեռնել, բայց կողմ է ու չի բացատրում, թե ինչին է կողմ։ Ավագանու մեկ այլ իշխանապանծ անդամ ասում է, թե կանի այն, ինչ քաղաքական թիմը որոշի ու էլի չի փորձում հոդաբաշխ նախադասություն կազմել, թե ինչից է դժգոհ։ Ինչ սարսափելի եք դուք, ու սարսափն այն է, որ բոլորը, բացի ձեր մտածելու ունակությունից զուրկ թիմից ձեր աչքում դավաճան են։

Դավաճան են զինվորականները, դավաճան են գերիները, դավաճան են համայնքապետերը, քաղաքապետերը․․․

Այս շարանն անվերջ է, քանի որ դուք ոչ գաղափարական ոչ էլ մարդկային կերպարն արդեն չեք պահում, ուղղակի տհաճ է ձեզ լսելը, նայելը։ Հայկ Մարությանին երբեք չեմ համակրել, նույնիսկ քննադատել եմ իր հակամշակութային գործունեությունը, իսկ որպես քաղաքապետի կերպար չեմ սատարել։

Բայց հենց դուք եք նրան բերել դրել մայրաքաղաքի ղեկին, ու հիմա ինքն էլ է դավաճան, հա՞։ Մեկ-մեկ նայեք ձեզ հայելում, այս ինչ եք անում, ո՞նց եք ձեզ թույլ տալիս այսպես մարդկանց պիտակավորել, վարկաբեկել, ոտքներդ մաքրել վրաները, օգտագործել ու դուրս գցել»։