Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ, ընդհանուր հանգիստ է․ ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանական զինուժը հուլիսի 12-14-ին խախտել է հրադադարի ռեժիմը։ Մասնավորապես, հուլիսի 13-իառավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։

Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է սահմանամերձ բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չեն եղել։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող, վիրավորվել 10-ը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր, վիրավորներ չկան։ Ադրբեջանը հայտարարել էր տասնյակից ավելի վիրավորների մասին։