3 մեդալ․ հայ պատանի բռնցքամարտիկները շարունակում են հաջողությունները Եվրոպայի առաջնությունում

Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել։  3-րդ մեդալը ապահովեց 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, ով 1/4 եզրափակչում հաղթեց խորվաթ Բռունո Բաչոյին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ մինչ այդ հաղթական ելույթ էին ունեցել բռնցքամարտիկներ Էրիկ Առստամյանն ու Համլետ Ադամյանը՝ հաղթելով համապատասխանաբար Ռումինիան և Գերմանիան ներկայացնող մարզիկներին։