Բերդում վիրավորն անգիտակից, ծանր վիճակում է

Բերդում վիրավորն անգիտակից, ծանր վիճակում է
Բերդում վիրավորն անգիտակից, ծանր վիճակում է

Հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում, 53-ամյա Վալենտին Սարգսյանը իր աներոջ տանը վիճաբանություն ունենալով` նռնակ է պայթեցրել, որի հետեւանքով ինքը, իր կինը, կնոջ ընկերուհին զոհվել են, վիրավորվել է կնոջ ընկերուհու ամուսինը: Բերդի հիվանդանոցից տեղեկացանք, որ 14- անց 30-ի սահմաններում, կրծքավանդակի եւ որովայնի հրազենային փակ վերքերով, անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 58-ամյա Բորիս Պետրոսյանը: Նրան տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք: Բաժանմունքից հայտնեցին,որ նրա վիճակը ծանր է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»